Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:
Անցած մեկ օրում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ 2021 թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 7.29-ին և 7.58-ին Ադրբեջանի զինված ուժերը երկու հարված են հասցրել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հարվածային տիպի կվադրոկոպտերներ։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել իրավիճակի հետագա էսկալացիան թույլ չտալու համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորական խմբերի կողմից շարունակվում է օբյեկտների և տեղանքի ականազերծումը:
Մեկ օրում չպայթած զինամթերքից և պայթյունավտանգ առարկաներից Մարտունու շրջանում մաքրվել է 2 հա տարածք:
Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 242,5 հա տարածք, 672,3 կմ ճանապարհ, 1 922 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 795 պայթուցիկ նյութ: