Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: «Արմենիապրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից:
Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն և փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: