Ջրամբարից փրկարարները քաղաքացու դի են դուրս բերել

Օգոստոսի 8-ին, ժամը 18:27-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում տղամարդու դի կա։

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել քաղաքացի Գ․ Խ․-ի (մոտ 34 տարեկան) դին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.