«ՏաԹևեր» ճոպանուղում հոսանքի խափանման պատճառով մարդիկ մնացել են օդում

Օգոստոսի 8-ին՝ ժամը 15։58-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում գտնվող «Տաթևեր» ճոպանուղու խափանման հետևանքով շարժակազմն արգելափակվել է բարձրության վրա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ճոպանուղու աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են տարահանման աշխատանքներ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.