Իրանի երեք շրջանում տեղի ունեցած հեղեղnւմների հետևանքով մшհшցել է 8 մարդ, ևս 2-ը шնհետ կnրել են, որոնց որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է Իրանում Կարմիր մահիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ փոխանցում է «Ռեգնում»-ը:
«Մինչ օրս Կարմիր մահիկի աշխատակիցները Թեհրանի, Զանջանի, Սեմնանի, Զազվինի, Քրդստանի, Քերմանի, Մազանդարանի և Հորմոզգանի նահանգներում փրկարարական աշխատանքներ են իրականացրել: Ցшվnք, ութ մարդ զnհվեց, վեցը Քազվինի նահանգում, մեկը ՝ Արևմտյան Ադրբեջանի նահանգում և մեկը ՝ Սավադկուխում» , – աշխատակցի խոսքը մեջբերում է «ԻՍՆԱ» գործակալությունը:
Ընդհանուր առմամբ՝ հաջողվել է փրկել 978 մարդու, որոնցից երեքը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես հայտնում է «Ռեգնում»-ը, Իրանում արդեն մի քանի օր է շարունակվում են ջրհ-եղեղներն ու սելшվները: Դա նկատվում է երկրի հյուսիսային և հյուսիսարևմտյան նահանգներում: