Աթենքի հյուսիսային արվարձանում ՝ Վարիբոբի բնակավայրի մոտակայքում բռնկված հրդեհի հետևանքով ամբողջությամբ կամ մասամբ այրվել է 94 տուն, 82 ավտոմեքենա, հայտարարել է Հունաստանի հասարակական պաշտպանության և ճգնաժամային կառավարման նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասը։
«Ըստ նախնական գնահատականի ՝ հրդեհի մակերեսը կազմել է 1250 հա: Ինչ վերաբերում է վնասին, ապա ըստ նախնական տվյալների, որը պետք է հաստատվի իրավասու ծառայությունների կողմից, լրջորեն վնասվել է 76 տուն, 18 տուն այրվել է մասամբ։ Լուրջ վնասվել են 27 ձեռնարկություններ», – ասել է Խարդալիասը:
Հրդեհի հետևանքով Աթենքի հյուսիսային հատվածի բնակիչները ստիպված են լքել իրենց տները։ Մասնագետների խոսքերով, անոմալ բարձր ջերմաստիճանը կշարունակվի ևս 12 օր։