«Իմ ծննդյան օրը տխրություն եմ ապրում». այսօր Արմեն Մարությանի ծննդյան օրն է.

 

Ինչպես հոբելյարներից շատերը, Արմեն Մարությանը ևս իր ծննդյան օրը տխրություն է ապրում: «Ցանկանում եմ, որ աշխարհում խաղաղություն լինի, որ մեր ազգն առողջ ու հարուստ լինի և, որ կանայք գնալով ավելի գեղեցկանան»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Մարությանը:

Արմեն Մարությանը ծնվել է 1951-ին, Երևանում: Սովորել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից ստուդիայում` Վ. Աճեմյանի կուրսում: 1971-ից առ այսօր աշխատում է նույն թատրոնում` որպես դերասան:

Բազում գլխավոր դերեր է մարմնավորել թատրոնում, ինչպես նաև նկարահանվել է ֆիլմերում ու հեռուստասերիալներում: Արմեն Մարությանն արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

«Իմ ծննդյան օրը տխրություն եմ ապրում». այսօր Արմեն Մարությանի ծննդյան օրն է.


Նյութի աղբյուր՝ bestinfo.am