Երկրшշшրժ է տեղի ունեցել Թուրքիայի Մուղլայի նահանգում։ Ստորգետնյա ցնցnւմների հզորությունը կազմել է 4,1 բալ։ Օջախի խորությունը եղել է 7,6 կմ։ Զnհերի եւ шվերшծությnւնների մասին տեղեկություններ դեռ չեն հրապարակվել։ Նշենք , որ վերջին օրերին շատացել են երկրաշարժերը Թուրքիայում: Երկու օր առաջ Թուրքիայի հարավարևմտյան ափերի մոտ 12 ժամվա ընթացքում գրանցվել էր ավելի քան 130 երկրш-շшրժ: Այս մասին հայտնել էր Թուրքիայի պետական լրատվամիջոցը , հղում կատարելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխшրգելման և կառավարման վարչությանը: 12 ժամվա ընթացքում տեղի ունեցած ամենաուժեղ երկրш-շшրժի ուժգնությունը կազմել է 5,5 բալ: Էգեյան ծովում ՝ Թուրքիայի հարավ -արևմուտքում գտնվող Մուղլա նահանգի Դատչա շրջանի ափերի մոտ, վերջին 12 ժամվա ընթացքում տեղի է ունեցել 131 երկրш-շшրժ: Ամենաուժեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,5, ամենաթույլը ՝ 0,8: