Պենտագոնի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով ոստիկանության աշխատակից է զոհվել։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը։ Հիշեցնենք, որ տեղի լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին Պենտագոնի մոտակա կայանատեղիում հնչած կրակոցների մասին, որոնց հետևանքով մի քանի մարդ էր վիրավորվել: Միջադեպը տեղի էր ունեցել շինությունից դուրս գտնվող «տրանզիտային կենտրոնում», որտեղով ամեն օր մտնում և դուրս են գալիս անձնակազմի հազարավոր աշխատակիցներ: Առնվազն երեք տուժած տեղափոխվել է հիվանդանոց, մեկին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։