Կրակը վերահսկողության տակ վերցնել չի հաջողվում

Թուրքիայի անտառային հրդեհներն այսօր հասել են երկրի Մուղլա նահանգի Միլյաս քաղաքի ջերմաէլեկտրակայան: Այս մասին հայտարարել է քաղաքապետը, հայտնում է Интерфакс գործակալությունը: Քաղաքապետի խոսքով՝ կրակը վերահսկողության տակ վերցնել չի հաջողվում: Հրդեհը հասել է կրիտիկական կետի: Հիշեցնենք, որ Թուրքիայում հրդեհները շարունակվում են արդեն յոթերորդ օրը, կրակի օջախները տարածվել են 32 նահանգում: Աղետի հետևանքով մահացել է 8 մարդ, 27 տուժած բուժօգնություն է ստանում: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.