Անթալիայում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով 4 ռուս զբոսաշրջիկներ են մահացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից տեղեկացրել են, որ ևս 5-ն էլ ծանր վնասվածքներ են ստացել: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Նշվում է, որ ավտոբուսում եղել է 22 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Գլխավոր հյուպատոսության տվյալներով՝ երեխաները վթարի հետևանքով չեն տուժել։