Իրավապահ մարմիններին նոր օպերատիվ տվյալների են հայտնի դարձել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի դանակահարության դեպքից: Մասնավորապես, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները փորձել են ցուցմունք վերցնել դանակահարված ավագանու անդամից եւ նրա հորից, սակայն վերջիններս հայտնել են, որ այն վիճակում չեն գտնվում, որ ցուցմունք տան: Ի դեպ իրավապահ համակարգը հերքում է այն վարկածը, թե դանակահարությունը կապ ունի ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու Արման Սահակյանի հետ:
Ավելին իրավապահները տեղեկություններ ունեն, որ ավագանու անդամին դանակահարել են անձնական խնդիրների պատճառով, քանի որ կոնկրետ դիմակավորված անձիք որեւէ պահանջ նրանց չեն ներկայացրել, այլ մտել են տուն կոնկրետ ավագանու անդամին վնասելու նպատակով: Իսկ, թե կոնկրետ ինչ անձնական խնդրի մասին է խոսքը, կհայտնեք ավելի ուշ:
Հիշեցնենք, որ գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան։
Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրեական գործ:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արման Անտոնյանն ու հայրը տանը մենակ են եղել:
Ք.Մ