Թուրքիայի հարավարևմտյան ափին 5.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է թուրքական «Anadolu» գործակալությունը ՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին առընթեր արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությանը: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 07։31-ին` Մուղլա նահանգի Դաթչա շրջանի ափերի մոտ։ Օջախի խորությունը եղել է 14.85 կիլոմետր:
Թուրքիայի ներքին գործերի փոխնախարար Իսմայիլ Չաթաքլին թվիթերյան էջում նշել է, որ ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվել, գրում է Anadolu-ն: