Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Թուրքիային անտառային հրդեհների մարման գործում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ Մոսկվան կշարունակի Անկարային համակողմանի աջակցություն տրամադրել անտառային հրդեհների մարման գործում: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Վլադիմիր Պուտինը հաստատեց, որ Ռուսաստանը կշարունակի Թուրքիային ցուցաբերել համակողմանի աջակցություն հրդեհների մարման գործում: Ռեջեփ Էրդողանը ջերմորեն շնորհակալություն հայտնեց ցուցաբերած ծանրակշիռ աջակցության համար: Զրույցի ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են նաև ռուս-թուրքական բազմաբնույթ համագործակցության արդիական թեմաները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.