Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով հրշեջներ են մահացել

Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթ շրջանում անտառային հրդեհների հետևանքով երկու հրշեջ մահացելէ, ևս երկուսը՝ վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենիապրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 31-ին երկրում անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել: Այդպիսով, աղետի գոտում են հայտնվել Անթալիայի, Մերսինի, Օսմանիեի, Մուղլայի և Ադանայի՝ հրդեհից տուժած շրջանները:

Թուրքիան արդեն չորրորդ օրն է՝ պայքարում է լայնամասշտաբ անտառային հրդեհների դեմ:  Թուրքական «Անադոլու» գործակալության տվյալներով՝ երկրում կրակի 98 օջախներից 88-ը հաջողվել է վերահսկողության տակ առնել: Կրակի արագ տարածմանը նպաստում է քամին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.