Անտառային հրդեհը, որը բռնկվել է Անթալիա նահանգի 4 հայտնի առողջարանային շրջաններում, մոտեցել է բնակավայրերին։ Հարակից նահանգների հրշեջներն աջակցում են հրդեհաշիջման ջանքերին։ Այս մասին հայտնում է Haber 7-ը։
Թերթի տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով այրվել են մի քանի տներ ու ձեռնարկություններ։ Կրակի ճիրաններում են հայտնվել Էվրենսեկի, Կալեմլեր, Ենիկյոյ, ինչպես նաև Մանավգաթ շրջանները։
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջայի հաղորդմամբ՝ Մանավգաթում հրդեհից առնվազն 62 մարդ է տուժել։ Նշվում է, որ Էվրենսեկի, Ենիկյոյ, Բահչելիեվլեր և Սարիլար շրջաններում իրականացվել է բնակչության տարհանում։