«Արմենիապրես»-ի տեղեկություններով՝ Արարատի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:
Ռադիկ Օղիկյանը ուսի հատվածում հակառակորդի արձակած կրակոցից թեթև վնասվածք է ստացել Երասխի դիրքերում:
Այս պահին նրան տեղափոխում են Երևան՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Հիշեցնենք՝ ՊՆ-ն քիչ առաջ հայտնեց, որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։ Իրադրությունը ժամը 23:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ։