Խաչատուր Սուքիասյանի եղբայրը ձերբակալված է․ փաստաբան

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, այս պահին ձերբակալված է։ Այդ մասին «Մեդիալաբին» ասաց Սուքիասյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։

 

Սուքիասյանը ձերբակալվել է Երևանի Ամիրյան փողոցում հուլիսի 18-ի երեկոյան միջադեպի ժամանակ հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

«Մենք այս ձերբակալությունը համարում ենք ապօրնի և կարծում եմ՝ ամենայն հավանականությամբ, կբողոքարկենք ձերբակալման որոշումը: Ձերբակալումը հանցագործության կատարումը կանխելու կամ կատարելուց անմիջապես հետո փախուստը կանխելու նպատակ պետք է հետապնդի, բայց այս դեպքում ինքն ինքնակամ ներկայացել է, պատրաստակամություն է հայտնել պատմել ողջ եղելությունը»,-ասաց փաստաբան Միքայելյանը։
Ավելի վաղ Խաչատուր Սուքիասյանը հայտարարություն էր տարածել և նշել, որ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպն իր համար անընդունելի է և հավելել․

«Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ստույգ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո: Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.