Լրագրող-իրավաբան Արսեն Սարգսյանը նոր գրառում է կատարել.
Սիրելի Հայրենակիցներ և հետևորդներ ուզում եմ տեղեկացնել, որ հայտնաբերվել է «Բանանցի», «Արցախի» և «Լոկոմոտիվի» նախկին ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանի աճյունը, ով ծառայում էր Արցախում և 44-օրյա պատերազմից հետո 9 ամիս անհետ կորածների թվում էր:
Դավիթի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 18-ին, ժամը 18.00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հուլիսի 19-ին, 13:30-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Դավիթ ջան թե բակում, թե ընկերական շրջապատում նվիրված ու հայրենասեր էիր միշտ, դու միշտ կապրես մեր սրտերում և հոգիներում, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԴԱՎԻԹ ՋԱՆ....
Իմ խորին ցավակցությունս և զորակցություն եմ հայտնում Դավիթ Բաբայանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: