Այսօր լրանում է հուլիսյան մարտերում զոհված կապիտան Սոս Էլբակյանի մահվան տարելիցը

Մեկ տարի առաջ այս օրը՝ Տավուշում հակառակորդի սադրիչ գործողությունների հետևանքով սկսված ռազմական բախման ընթացքում զոհվեց կապիտան, զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ Սոս Էլբակյանը։ Կապիտանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից էր, 7 տարի ծառայում էր Տավուշի սահմանապահ զորամասում, սպասում էր այլ զորամաս տեղափոխման հրամանին, երբ սկսվեցին մարտական գործողությունները։ Կապիտան էլբակյանի ղեկավարությամբ հայոց հրետանավարները փայլուն կերպով կատարեցին իրենց խնդիրն ու զսպեցին հակառակորդին, որը մարդկային ու ռազմական մեծ կորուստներ կրեց։

Սոս Էլբակյանը հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։ Հուլիսի 14-ին մարտերի ընթացքում զոհվել են նաև մայոր Գարուշ Համբարձումյանը և ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.