Արդեն գրել ենք, որ գիշերը Գորիսում փոխհրաձգություն է եղել: Սուրիկ Խաչատրյանի որդին (Սյունիքի նախկին մարզպետ, առավել հայտնի է որպես «Լիսկա») Տիգրան Խաչատրյանը կրակել է Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու վրա:
Թեպետ երկու կողմի հետ մեզ կապվել չհաջողվեց, բայց մեր ունեցած նոր տեղեկություններով նախկին եւ ներկա մարզպետների որդիները միայնակ չեն եկել «ռազբորկայի» վայր՝ Գորիսի Ակսել Բակունցի հուշարձանի հարակից տարածք։ Ավելին` նրանք փոխհրաձգությունից չեն էլ տուժել, տուժել են այլ անձիք, որոնց գիշերը տեղափոխել են հիվանդանոց, իսկ նրանցից մեկին հասցրել են Երևան:
Ըստ տեղեկությունների՝ վիրավորներից մեկը Մելիքսեթ Պողոսյանի որդու մտերիմն է, մյուսը՝ Տիգրան Խաչատրյանի մորեղբոր որդին, որի վիճակն առավել ծանր է: Շրջանառվող լուրերի համաձայն՝ վիճաբանությունը քաղաքական հողի վրա է ծավալվել :Նախկին մարզպետի որդուն ափերից հանել է ներկայիս իշխանության պահվածքը, իր մտերիմների նկատմամբ հալածանքներ սկսելու գործելաոճը: