«Թուրքական պար...». հայկական եկեղեցու պատին

«Համացանցում կիրակի օրը տեսանյութ էր հայտնվել, որտեղ երեւում էր, թե ինչպես երեք հոգի բարձրացել են Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ Թագավոր եկեղեցու մուտքի պատի վրա, եւ բարձր երաժշտության ներքո պարել խաչի շուրջ։ Ստամբուլ քաղաքի ադմինիստրացիան երեկ հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր, որ վերոհիշյալ անձինք արդեն ձերբակալվել են իրենց տանը։ Նկատենք, որ թուրքական իշխանությունները բավականին արագ են արձագանքել՝ թույլ չտալով, որպեսզի այս ուղղությամբ կրքեր բորբոքվեն, սակայն թե ինչպե՞ս կզարգանան դեպքերը եւ արդյո՞ք մեղավորները կենթարկվեն պատժի, դժվար չէ գուշակել։

Մշակութային վանդալիզմը խորթ չէ ո՛չ Թուրքիային, ո՛չ Ադրբեջանին։ Այս երկու պետությունները բավականին մեծ «հաջողություններ» են գրանցել այդ ուղղությամբ։ Մինչ թուրքական իշխանությունները դարեր շարունակ հղկել եւ կատարելագործել են իրենց տիրապետության տակ անցած տարածքներում հայկական, հունական եւ մյուս ժողովուրդների մշակութային ժառանգությունը ոչնչացնելու կամ սեփականացնելու փորձը, Ադրբեջանն այդ «վարպետությանը» հասել է մեկ հարյուրամյակի ընթացքում եւ այսօր էլ շարունակում է անպատիժ ու անարգել կերպով իրականացնել մշակութային ցեղասպանությունը...»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.