Քիչ Առաջ. Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել...վարորդը և մեկ քաղաքացի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց.

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 9:30-ի սահմաններում Արին-Բերդի փողոցում հրդեհ է բռնկվել Mitsubishi Chariot մակնիշի 35 MF 552 համարանիշի ավտոմեքենայում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամաել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջների խումբը: Ժամանել է նաև Ոստիկանության Շենգավիթի

օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ: Հրշեջները քաղաքացիների օգնությամբ կանխել են ավտոմեքենայում առաջացած նախ հրդեհի տարածումը, այնուհետև մարել այն: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով 2 հոգի դեմքի մասում ստացած այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է այն, որ ավտոմեքենայում գազի արտահոսք է զգացվել և վարորդի ընկերը դրսից կրակայրիչով վարորդի ծխախոտն է փորձել վառել, ինչն էլ դարձել է հրդեհի պատճառ և եթե

քաղաքացիները, հիմնականում՝ հարևանությամբ գտնվող «Շինանյութ»-ի և «Վիվառո» ընկերության աշխատակիցները առաջին օգնությունը չցուցաբերեին, կրակը վայրկյանական կտարածվեր ողջ մեքենայով: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արմեն Մովսիսյանը: Ժամանել են նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Ոստիկանությունը պարզում է վարորդի և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Քիչ Առաջ. Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել...վարորդը և մեկ քաղաքացի այրվածքներով  տեղափոխվել են հիվանդանոց.Քիչ Առաջ. Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել...վարորդը և մեկ քաղաքացի այրվածքներով  տեղափոխվել են հիվանդանոց.Քիչ Առաջ. Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել...վարորդը և մեկ քաղաքացի այրվածքներով  տեղափոխվել են հիվանդանոց.Քիչ Առաջ. Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել...վարորդը և մեկ քաղաքացի այրվածքներով  տեղափոխվել են հիվանդանոց.


Նյութի աղբյուր՝ shamshyan.com