Բեռնատարը վարաերթի է ենթարկել մի խումբ դպրոցականների

Հունիսի 28-ին բեռնատարը վրաերթի Է ենթարկել մի խումբ դպրոցականների Յատիմատա քաղաքում՝ Տոկիոյին հարեւան Տիբայի պրեֆեկտուրայում: Այդ մասին հայտնել Է NHK հեռուստաալիքը:

Պատահարի հետեւանքով զոհվել են երկու դպրոցականներ: Վեցից տասը տարեկան երեք երեխաներ վնասվածքներ են ստացել: Միջադեպը տեղի Է ունեցել գյուղական ճանապարհին՝ առանց մայթի հատվածում:

Բեռնատարի վարորդը կալանավորված Է մարդկանց մահվան հանգեցրած անզգույշ վարման կասկածանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.