Քիչ առաջ Civic.am-ին տեղեկացրին, որ Սևանի հյուրանոցներից մեկում, որն, ըստ մամուլի, պատկանում է «Հայաստան» դաշինքի երկրորդ համար, դաշնակցական Իշխան Սաղաթելյանին, կայացել է վերջինիս հանդիպումը «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի հետ:
Ականատեսների վկայությամբ, Վանեցյանը Իշխան Սաղաթելյանին առաջարկել է միանալ իրենց թիմին, քանի որ Քոչարյանի՝ խայտաբղետ ու միայն փողի շուրջ հավաքված թիմը ոչ մի հեռանկար չունի։
Փաստորեն, նոր խորհրդարանի աշխատանքը դեռ չմեկնարկած՝ ընդդիմադիր ուժերը փորձում են մեկը մյուսին պառակտել։