Գեղարքունիքի մարզի որոշ գյուղերում հունիսի 27-28-ը վթարային ջրանջատում կլինի

Վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 27-ին ժամը 22.00-ից մինչև հունիսի 28-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից՝ հայցելով սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.