shamshyan.com-ը հայտնում է, որ հունիսի 26-ին, ժամը 22:30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» թաղամասի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել:
Ոստիկանները նշված փողոցի 33 տանը՝ հյուրասենյակում, հայտնաբերել են տղամարդու դի: 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Մայիսյան փողոցի բնակիչ, 48-ամյա Գևորգ Ասատրյանն էր, իսկ վիրավորը Զվարթնոց թաղամասի Արամ Խաչատրյան 33 տան բնակիչ, 33-ամյա Ռուբեն Պապոյանը:
Ըստ նախնական տեղեկությունների, տան հյուրասենյակում նռնակ է պայթեցվել: