Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:48-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ Օլիմպավանի հարևանությամբ, տրակտոր է այրվում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:
Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են «GSB» մակնիշի LL1853 համարանիշի տրակտորում առաջացած հրդեհը:
Աղբյուրի տեղեկություններով՝ տրակտորը պատկանում է Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Արթուր Ղ․-ին, իսկ այն ոչ թե այրվել է, այլ՝ միտումնավոր հրկիզել են: Այդ պահը ֆիքսված է նաև տեսախցիկի կողմից։