Հայտնի է Շաքիի ջրվեժի «սևանալու» պատճառները. (ՖՈՏՈ)

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, արձագանքելով Շաքիի ջրվեժի «սևանալու» վերաբերյալ համացանցում տարածված լուրերին, հաղորդագրություն է տարածել՝  նշելով, որ Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա. ջրի գույնի ժամանակավոր փոփոխությունը պայմանավորված է ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա մաքրման աշխատանքներով:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաղորդագրության տեքստում ասվում է, որ տարին մեկ անգամ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմը և նստվածքները մաքրվում են ու ջրի հետ հոսում:

«Այսօր՝ այդ աշխատանքների հետ կապված, ջուրը որոշ ժամանակ նման գույն է ստացել»,-գրված է հաղորդագրության մեջ:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.