«Վեդիում ձերբակալեցին «Պատիվ ունեմի» ընտրակաշառք բաժանողի»: Այս մասին Ֆեյսբուքայն իր էջում գրառում է կատարել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Ավելի ուշ Բաքոյանը եւս մեկ գրառում արեց ընտրակաշառքի վերաբերյալ. «Արարատի մարզի Նորամարգ համայքում շուրջ 36 հոգու ընտրակաշառք բաժանած «Պատիվ ունեմի» ներկայացուցիչը ձերբակալվեց»:
Ենթադրվում է, որ խոսքը նույն անձի մասին է՝ «Պատիվ ոնեմի» ներկայացուցչի: