Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում՝ կամրջի տակ հայտնաբերված 23-ամյա աղջկա վիճակը ծանր է, նա տեղափոխվել է Երեւան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, NEWS.am-ին հայտնեցին Աշտարակ ԲԿ-ից:
23-ամյա աղջիկը բազմաթիվ կոտրվածքներ ունի, նա տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիշեցնենք, որ այսօր, ժամը 03:00-ի սահմանում, փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են 1994 թ. ծնված Ա. Չ.-ին:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ news.am