Ընտրական ձախողման եզրին. Քոչարյանը ցանկացավ «մեռնել որպես կոմունիստ»

«Մենք հավատարիմ ենք նոյեմբերի 9-ին» կարգախոսով շարժվող, նախագահ Պուտինի պաշտոնական ընկեր Ռոբերտ Քոչարյանը հայտնվել է ընտրական ձախողման եզրին: Նրա ու զինակիցների սայլն այս ու այնկողմ է ընկնում մեծ ուժով:

Նիկոլ Փաշինյանի՝ տեխնոլոգիաների տեսակետից գրագետ ու դեմագոգիայի պլանում վառ արշավը մոսկովյան էմիսարներին դրել է փակուղու առաջ: Հերթական անգամ գործուղված Կարեն Կարապետյանը միայն խորացրեց պրոռուսական թեկնածուի վիճակը:

 

Ժամանակներն արդեն այլ են: Մեծ կորուստներով պատերազմը ցրել է մշուշը հայերի կոլեկտիվ գիտակցությունից: Թշնամուն դադարել են անվանել ընկեր, եւ դա 2020 թ. արշավի գլխավոր արդյունքն է: Ընկածներին չես վերադարձնի, սակայն նոր կորուստներից արդեն կարելի է խուսափել:

Քաղաքական վեկտորների փոփոխության անհրաժեշտության գիտակցումն ամրապնդվել է ընտրազանգվածի գիտակցության մեջ: Երեւանի պրո-մոսկովյան զլմ-ների կողմից ակտիվորեն տարածվող թյուրքոֆոբիայի ոսկե բանալին արդեն չի «գալիս» ղարաբաղյան կողպեքին: Միակողմանիությունը տեղը զիջել է 2020-ի պատերազմի սանձազերծման հարցում Մոսկվայի դերի իմաստավորմանը:

Սեփական նախընտրական արշավի ռազմավարությունը հանրության կարիքավոր շերտերի բնական գավառականության վրա կառուցած Փաշինյանը հիմնականում խուսափում է ղարաբաղյան խնդրի շեշտադրումներից:

Փաշինյանի ռուսական ընդդիմությունը, որը ներկայացված է սոցիալական ոլորտում ձախողված երեք հետխորհրդային նախագահ-պահպանողականներով, չունենալով այլ հող՝ ստիպված է դիմել Ղարաբաղին: Ղարաբաղը, որը Մոսկվան բացահայտ հանձնել է Լավրովի պլանով, չափից ավելի երերուն հող է, որն ընդունակ չէ տանել ոչ 90-ականներին ու 2000-ականներին լռված նախագահներին, ոչ էլ առավել եւս քաղաքական պլանում անպատրաստ նրանց զինակիցներին:

Նման իրավիճակում Հայաստան դաշինքը եւ նրան պոտենցիալ հարողները ստիպված էին «երկատվել»: Դեռ երեկ Ղրիմը ռուսներին տվող եւ հողերի անդառնալի կորստի մասին դատողություններ անող Արթուր Վանեցյանը հանկարծ սկսեց կրկնել Նիկոլ Փաշինյանի ձեւակերպումը «Ադրբեջանի» սահմաններում Արցախի գոյության անհնարինության մասին: Հարցազրույցը հրապարակված է ավելորդ աչքերից հեռու ուկրաինական ռեսուրսում:

Ռոբերտ Քոչարյանը, որը Հայաստանին դավաճանելու հարցում մի շարք ոչ երկիմաստ մեղադրանքներ էր հասցեագրել Մոսկվային, նետվեց հակառակ կողմ՝ հայերին մեղադրելով 2020 թ. պատերազմը հրահրելու մեջ:

Իմաստային նման կառուցումն ուղղված է անփորձ լսարանին: Սակայն ընտրողը թեեւ գավառական, սակայն հիմար չէ: Աջակցել Մոսկվային, եւ այդպիսով չաջակցել Ալիեւին ու Էրդողանին Շուշիում ռուս-թուրքական շաբաշից հետո, անհնար է: Այնպես որ, բոլոր պրոռուսական թեկնածուների ուղիղ ճանապարհը դեպի Բաքու է, պատկերավոր ասած՝ Պուտինի մոտ:

Անհաջողության հեռանկարը Քոչարյանին թելադրում է իր ընկերոջ առջեւ գոնե դեմքը պահելու անհրաժեշտությունը: Ինչպես Հայրենական մեծ պատերազմի ժամանակ էին ասում՝ մարտից չվերադառնալով «որպես կոմունիստ չմեռնելու» շանսը 100 տոկոսանոց է: Արցախում Մոսկվայի տանուլ տված պատերազմից քաղաքականապես ողջ վերադարձ չի լինելու:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am