Ֆեյսբուքյան օգտատեր Կառա Չոբանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է
Երեկ Գելլափից զանգել են աղջկաս:
— Դուք ընտրություններին մասնակցելո՞ւ եք:
— Այո:
— Իսկ ո՞ւմ եք ընտրելու, Նիկոլ Փաշինյանի՞ն:
— Ոչ:
— Հա, ուրեմն Ռոբերտ Քոչարյանին, հա՞:
— Ոչ, ես նման բան չասացի: Ոչ մեկին, ոչ մյուսին:
— Էդ դեպքում ո՞ւմ:
— ԱժԲ- ին:
— Էդ ո՞րն ա:
— Ազգային ժողովրդավարական բևեռ:
— Հա, էլի, ուրեմն Քոչարյանին, ԱԺԲ-ն միացել է Քոչարյանին:
— Ասում եմ՝ ոչ, ԱԺԲ-ին: ԱԺԲ-ն չի միացել Քոչարյանին, ոչ մի կապ չունի նրա հետ, ԱԺԲ-ն դեմ է և Քոչարյանին, և Նիկոլին:
— Հա, լավ, շնորհակալություն:
Եվ սա կոչվում է սոցհարցում: Աղջիկս մեծ կասկածներ ունի, որ իր հետ խոսող տգետն իր պատասխանը գրանցել է որպես Քոչարյանին տրվող ձայն, քանի որ ի սկզբանե այդպես էր տրամադրված: