Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ՝ 24-ամյա Արշամ Իսպիրյանը իր վարած Toyota մակնիշի A 888 PM 08 համարանիշի ավտոմեքենայով Բաբաջանյան փողոցի թիվ 9 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ՝ 14-ամյա Ռոբերտ Պետրոսյանին և Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 15-
ամյա Դավիթ Բունիաթյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածներին իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոցներ, մինչդեռ դեպքի վայր ժամանած Երևանի ճանապարհային ոստիկաններն ու Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանը, չգիտես ինչու, առանց հետաքննություն անելու որոշել էին,
որ վարորդը դիմել է փախուստի, իսկ վարորդը ոչ միայն փախուստի չէր դիմել, ոչ միայն օգնել էր վրաերթ ենթարկվածներին տեղափոխել հիվանդանոցներ, այլև ահազանգել էր համապատասխան կառույցներին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները սովորում են Ֆինանսատնտեսագիտական քոլեջի 1-ին կուրսում։
«Մեծն» հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանն է
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com