Կրակոցներ են հնչել` «օրենքով գող» «Մարսոյի» գերեզմանի մոտ մարդ է սպանվել

Հունիսի 13-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 19:15-ի սահմաններում, «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնավածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց՝ գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովհաննիսյանն էր: Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում տաք հետքերով պարզել են, որ Ա. Հովհաննիսյանին հրազենային վնասվածքներ պատճառվել է Արարատի մարզի Գոռավան գյուղի գերեզմաններում՝ օրենքով գող «Մարսոյի»՝ Մարզպետունի Պետրոսյանի գերեզմանի դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով:

 

Շամշյանի տեղեկություններով, սպանվածը տարիներ առաջ սպանության փորձի հեղինակ է եղել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.