Ողբերգական դեպք՝ երիտասարդ կինը պատշգամբից ցած է ընկել

Այսօր՝ հունիսի 13-ին, ոստիկանության Մուշի բաժի հերթապահ մաս ահազանգ է ստացվել է, որ Գյումրիի Անտառավան թաղամասի շենքերից մեկի բակում կնոջ դի է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումը:

Պարզվել է, որ քառահարկ շենքի երրրորդ հարկի պատշգամբից, ըստ նախնական վարկածի, 21-ամյա կինը լվացք փռելիս ցած է ընկել:

Վերջինս տեղում մահացել է: Դեպքի վայրում աշխատում են Շիրակի մարզային քննչական վարչության օպերատիվ-քննչական խումբը, հանգամանքները պարզվում են:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.