Տեղ գյուղի սահմանային հատվածում երկու բնակիչ տրակտորներով հայտնվել են ադրբեջանական տարածքում. ՀՀ ՊՆ

Հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.