shamshyan.com-ը հայտնում է, որ հունիսի 11-ին, ժամը 22:30-ի սահմաններում Toyota Alphard մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:
Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին է: