Արտակարգ դեպք Տավուշում. միայն իմանաք, ով է բռնաբարել 14-ամյա աղջկան, հաղորդում է մայրը, ինչ է կատարվում...

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները որոնում են Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ռոբերտ Հ.-ին, ով կասկածվում է Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակչուհի, 14-ամյա Հ. Լ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու եղանակով մի քանի անգամ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Ինչպես հայտնում է

ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին ոստիկաններին հայտնել է երեխայի մայրը՝ 38-ամյա Լ. Մ.-ն, ով հայտնել է, որ Ռոբերտ Հ.-ն դեկտեմբերի 10-ին տան ննջասենյակում է կատարել իր սև գործը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ shamshyan.com