Այսօր մոլորված եւ գերի ընկած հայ զինծառայողը վերադարձվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:
Նշենք, որ պայմանագրային զինծառայողը մառախուղի պայմաններում հայտնվել էր Ադրբեջանի զինուժի հսկողության տակ եղած տարածքում
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։