«Քոչարյանին Փաշինյան անվանած քաղաքացուն ծեծված են գտել զուգարանում». այսպես կլիներ Քոչարյանի օրոք

MediaNews-ը գրում է.  Այսօր  Սյունիքում սովորության համաձայն փակ դահլիճում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը Քոչարյանին պատահմամբ անվանեց Փաշինյան, ապա շատ արագ ուղղեց սխալը: Տպավորիչ էր նաև Քոչարյանի բուռն ռեակցիան, երբ նրան անվանեցին Փաշինյան։

20 տարի առաջ օրինակ նույն քաղաքացուն կարող էին անգամ պատահական սխալ դիմելաձևի համար ծեծելով սպանել, ինչպես եղավ 2001 թ.–ի սեպտեմբերի 24–ին Երևանի «Առագաստ» սրճարանում։ Ընդամենը «բարև Ռոբ» դիմելաձևի համար Պողոս Պողոսյանին սրճարանի զուգարանում ծեծելով սպանեցին։ Սա էր Քոչարյանի պահած երկիրը ու վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ ։

Ամենայն հավանականությամբ նույնը կլիներ այսօր Քոչարյանին սխալմամբ Փաշինյան անվանած քաղաքացու հետ, եթե Քոչարյանը լիներ ներկայիս վարչապետի պաշտոնակատարը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.