Լրգարող-իրավաբան, անկուսակցական՝ Արսեն Սարգսյանը նոր գրառում է կատարել.
Էս ի՞նչ ա կատարվում էնքան են իջել, որ Եռաբլուրից ՀԵՐՈՍ ԶԻՆՎՈՐԻ գերզմանից ծաղիկ եք գողանո՞ւմ....
Ես էլ բառեր չեմ գտնում նման «մարդկանց» բնորոշելու, նույնիսկ հայհոյելու համար.... Այ՛ տականքներ, ո՞նց կարելի է, ախր, հասկանում եք ի՞նչ եք անում...
Հ.Գ. ԱՆՄԱՀԱՑԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ շնորհիվ եք դուք ապրում, նրանք հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՀԱՆՈՒՆ ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ իրենց կյանքը չխնայեցին, Սթափվե՛քքքք... ԱՍՏՎԱԾ ձեզ ԴԱՏԱՍՏԱՆ.... Հիշեցնենք, որ երեկ Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը, Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«․․․ Բազմիցս բարձրաձայնել եմ, որ բոլորիս սրբավայր Եռաբլուրում կատարվում է տարբեր տեսակի գողություններ և այսօր հերթը հասավ նաև իմ և բոլորի որդին դարձած Ալբերտ Հովհաննիսյանի շիրիմին։
Ժամեր առաջ՝ Ալբերտի պապիկը ծաղիկներ է խոնարհել Ալբերտի շիրիմին, այնուհետև այցելել եմ ես և տեսել, որ այդ ԾԱՂԻԿՆԵՐԸ ՉԿԱՆ։ Ուստի բոլոր սրբապիղծ, անհայրենիք շներին զգուշացնում եմ՝ հաջորդ անգամ կրկնելու դեպքում խիստ պատժվելու եք, քանի որ այսուհետ լինելու է ուժեղացվաժ և խստացված ծառայություն՝ իմ ընկերների և սրտացավ մարդկանց կողմից»,-նշել է նա։