5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Այսօր՝ հունիսի 6-ին, 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի արևմտյան Էլամ նահանգում ՝ Իրաքի հետ սահմանի մոտակայքում: Այս մասին հայտարարել է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը:

 

Այս մասին հայտնում է «ՏԱԱՍ»-ը։

Երկրաշարժի օջախը գտնվել է 9 կմ խորության վրա: Նշվում է, որ մոտակա բնակավայրը՝ Սալեխաբադը, գտնվում է երկրաշարժի վայրից 19 կմ հեռավորության վրա, որի բնակչությունը կազմում է շուրջ 2 հազար մարդ:

Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.