Քիչ առաջ սպանություն Երևանում

Սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել Ոստիկանության Շենգավիթի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արշակունյաց 4-րդ նրբանցքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում  հայտնաբերել են 55-ամյա Հովհաննես Ղազարյանի դին՝ մարմնի տարբեր մասերում վնասվածքի հետքերով։

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.