Քարվաճառում ականի վրա ադրբեջանցի լրագրողներ են պայթել. կան զոհեր. (ՖՈՏՈ)

Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանում ադրբեջանցի լրագրողներին տեղափոխող մեքենան կանգնել է ականի վրա և պայթել: Այս մասին գրում է minval.az կայքը` հղում տալով AzTV ադրբեջանական պետական հեռուստաալիքի նախագահ Ռովշան Մամեդովին:

 

Մահացել են AzTV-ի և «Ազերթաջ»-ի աշխատակիցներ Սիրաջ Աբիշովը և Մաղերամ Իբրահիմովը: Դեպքի ընթացքում վիրավորվել են մեքենայի վարորդ Էմին Մամեդովը և գյուղի բնակիչներից մեկը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.