Երեւանում այսօր տեղի ունեցած կրակոցների հետեւանքով սպանվել է Քյավառցի Ռաֆո անունով հայտնի Ռաֆայել Մարդոյանի թիկնապահը՝ Հովոն:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, հանցագործի թիրախը, սակայն եղել է Ռաֆայել Մարդոյանը, որը հանգրվանած է եղել «Կինո Մոսկվայի» դիմաց գտնվող «Գրանդ Հոթել Երեւան» հյուրանոցում:
ՀԺ-ի տեղեկություններով, դեպքից հետո ոստիկանները քրեական հեղինակություն Ռաֆայել Մարդոյանին տարել են ոստիկանություն:
Նշենք, որ դեպքի վայրում հայտնաբերվել է ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի եւ մեկ այլ ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա։ Երկու մեքենաներն էլ մեր տեղեկություններով, զրահապատ են:
Ռաֆայել Մարդոյանը հաճախ է հայտնվում հանցագործների թիրախում եւ սա նրա նկատմամբ առաջին մահափորձը չէ: Եվս մեկ մահափորձ էլ տեղի էր ունեցել 2018 թվականին՝ ԱՄՆ-ում. հանցագործը բազմաթիվ կրակոցներ էր արձակել Մարդոյանի կրծքավանդակի ուղղությամբ: Վերջինիս ծանր վիճակում տեղափոխել էին Բևերլի Հիլզի հիվանդանոցներից մեկը, բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը: Մեկ այլ մահափորձ էլ տեղի էր ունեցել Մոսկվայում: