Իրանը մտնում է խաղի մեջ. Թեհրանը սպառնալիք է տեսել իր «կարմիր գծերին»

Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆը կժամանի Երևան և Բաքու: Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին այսօր ժամանել է Երևան։ Ըստ իրանական լրատվամիջոցների, այցի ընթացքում նախատեսվում են բանակցություններ՝ կապված բազմամոդալ տիպի տրանսպորտային բեռնափոխադրումների հետ ՝ Հյուսիս-հարավ մայրուղու, երկաթուղային նախագծերի, ինչպես նաև տարբեր ներդրումային ծրագրերի մեջ իրանական ընկերությունների մասնակցության վերաբերյալ։ Իրանը, Հայաստանը և Վրաստանը ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել Հյուսիս-Հարավ ճանապարհի վերաբերյալ, չնայած ճանապարհը պետք է անցնի բացառապես այդ երկրների տարածքով: Եվ թեեւ Երեւանը, Թբիլիսին և Թեհրանը միանշանակ կողմ են ճանապարհի գործարկմանը, սակայն ինչ-որ բան խանգարում է:

Իրանի տրանսպորտի նախարարը Երևան մեկնելուց առաջ իրանցի լրագրողներին ասել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհի գործարկման հիմնական խնդիրը հայկական երկաթուղիների օգտագործումն է, որի մասին ինքը մտադիր է խոսել Հայաստանի ղեկավարության հետ:

Հիշեցնենք, որ Ալիևը վերջերս հայտարարել էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղային միջանցքների բացման վերաբերյալ բանակցելու է Ռուսաստանի հետ, ում պատկանում են հայկական երկաթուղիները։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքել է՝ նշելով, որ երկաթուղիները պատկանում են Հայաստանին և հավատարմագրային կառավարման են հանձնվել Ռուսաստանին:

Ռուսաստանը հրաժարվո՞ւմ է տրամադրել Հայաստանի երկաթուղիները Հյուսիս-Հարավ նախագծում օգտագործելու համար: Իսկ Հայաստանը պատրա՞ստ է հրաժարվել կոնցեսիայից, եթե Ռուսաստանը խոչընդոտում է նախագծի իրականացմանը Հայաստանում:

Սակայն սա միայն մի խոչընդոտն է։ Մյուսը Հայաստանի հարավն անեքսիայի ենթարկելու և Հայաստանը Իրանից անջատելու ռուս-թուրքական ծրագրերն են, որոնք ուղղված են նաեւ Իրանի շրջափակմանը: Անեքսիան արդեն սկսված է. Բաքվի զորքերը ներխուժել են Հայաստանի Սյունիքի մարզ, իսկ Ռուսաստանը երաշխավորել է, որ Հայաստանը չի պաշտպանելու իր սահմանները: Իրանը հայտարարել է, որ թույլ չի տա սահմանների փոփոխություն՝ «հայ-իրանական սահմանը պետք է պահպանվի»: Արդյոք Իրանը սպառնալիք է տեսնում իր «կարմիր գծերի» համար։

Իրանցի նախարարը հայ պաշտոնյաների հետ քննարկել է հայ-իրանական սահման ձգվող միջպետական մայրուղիների կառուցման, Հայաստան–Իրան տարանցիկ փոխադրումների ակտիվացման, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի կանոնակարգմանն ու դյուրինացմանն առնչվող հարցեր։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.