Մեր հավաստի տեղեկություններով հայկական զինուժի գործողությունների արդյունքում հետ ենք վերադարձրել երկու դիրք։
Մեր տեղեկություններով վերջին երկու օրերին ադրբեջանական կողմի ագրեսիվությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայկական ուժերը մայիսի 23-ին սահմանակից հատվածում երկու դիրք առաջ են շարժվել և վերականգնել են բնագիծը։
Հայկական կողմի նախաձեռնողականությունն անակնկալի է բերել հակառակորդին։ Այժմ ադրբեջանական կողմը իր ցուցաբերած ագրեսիվությամբ փորձում է ճնշում գործադրել, որպեսզի հայկական ուժերը զիջեն վերականգնած դիրքերը, ինչը ապարդյուն է անցնում։
Ընդ որում, քիչ առաջ այս մասին հայտնեց նաև ArmLur-ը՝ հաստատելով մեր ստացած տեղեկությունները։