Զորամասում զինվորին հասցրել են ինքնասպանության.Նոր մանրամասներ

Քիչ առաջ Պաշտպանության նախարությունից հայտնեցին, որ այսօր ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը (ծնված 2001թ. 20/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ) գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել վերոհիշյալ դեպքից: Ըստ նախնական վարկածի՝ զինվորին ինքնասպանության են հասցրել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն,  դեպքից առաջ զորամասի զինվորներն ինքնասպանության գնացած զինվորի հետ տհաճ խոսակցություն են ունեցել, որից հետո զիվորը գնացել է այդ քայլին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.