Արմեն Ջիգարխանյանի գերեզմանը հողին են հավասարեցրել.(ՖՈՏՈ)

Երկրպագուները հարգել են Արմեն Ջիգարխանյանի հիշատակը նրա մահից կես տարի անց: Դերասանը կյանքից հեռացել է 2020 թվականի նոյեմբերի 14-ին՝ 85 տարեկան հասակում: Արմեն Բորիսովիչը վերջին ապաստանն է գտել Վագանկովսկոյե գերեզմանատանը: Ճիշտ է, կուռքի գերեզմանին գալով՝ երկրպագուները զարմացել են՝ տեսնելով, որ այն բառացիորեն հողին է հավասարվել, հաղորդում է «Комсомольская правда»-ն։

Արմեն Ջիգարխանյանն իսկապես ժողովրդի սիրելին էր: Արտիսը մի քանի տասնյակ դերեր է խաղացել ֆիլմերում եւ ներկայացումներում: Երկրպագուները փայփայում են իրենց կուռքի հիշատակը: Այնուամենայնիվ, Վագանկովսկոյե գերեզմանատնից վերջին լուսանկարներից մեկը, որտեղ թաղված է դերասանը, տարակուսանք է առաջացրել հասարակության շրջանում:

Բանն այն է, որ Արմեն Ջիգարխանյանի գերեզմանի շուրջ նույնիսկ ցանկապատ չկա: Իսկ բլուրը բառացիորեն հավասարեցրել են գետնին՝ դերասանի թաղված վայրում ավազ լցնելով։ Մեծ հայկական խաչը փոքր-ինչ թեքվել է, համեստ դիմանկարը դրված է հենց ավազի վրա: Իսկ արհեստական ծաղկեփնջերին ավելացել են 2 կարմիր մեխակներ:

 

Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանը մահացել է ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո։ Նրա մոտ սրվել է շաքարախտը եւ այդ ֆոնին լուրջ խնդիրներ են առաջացել երիկամների հետ։ Դերասանի կյանքի վերջին տարին աջակցել է երկրորդ կինը՝ դերասանուհի Տատյանա Վլասովան:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.